Քարդաշյանների ընտանիքը 120 հազար դոլարով վարձակալել է Դեն Բիլզերյանի օդանավը

15:05   30 հունվարի, 2017

Քարդաշյան–Ջեններ կլանն անցյալ շաբաթ դեսանտ է իջեցրել Կոստա Ռիկայում։ Քիմը երեխաների՝ Նորթի եւ Սեյնթի հետ ժամանել էր Սան Խոսե, բայց առանց Քանյե Ուեսթի, քանի որ ռեփերը Լոս Անջելեսում նոր ալբոմ է ձայնագրում։

Քիմին ուղեկցում են քույրերը՝ Քորթնին եւ Քենդալը, մայրը՝ Քրիս Ջենները, ռեփեր Tyga–ն, Քորի Գեմբլը։

Իսկ մինչ համացանցում շրջում են Քիմի բիկինիով լուսանկարները, TMZ կայքը հայտնում է, որ Քարդաշյաններն օգտվել են «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանի՝ 16-տեղանի Gulfstream G4SP օդանավից։ Մեկնելու եւ վերադառնալու համար Քիմը Դենին 120 000 դոլար է վճարել։

Ի դեպ, սա այն նույն օդանավն է, որը հայտնի է որպես միլիոնատիրոջ օրգիաների անցկացման վայր։ 



© NEWS.am STYLE