Քեյսի Աֆլեքը հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում

08:52   27 փետրվարի, 2017

Լոս Անջելեսում անցկացվեց կինոյի ամենահեղինակավոր` «Օսկար» մրցանակաբաշխությունը: Ամենասպասված` «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմի դերասան Քեյսի Աֆլեքը:

Անվանակարգում նաեւ ներկայացված էին`

Դենզել Վաշինգթոնը («Ցանկապատ»)

Ռայան Գոսլինգը («Լա-Լա Լենդ»)

Էնդրո Գարֆիլդը («Լռություն»)

Վիգո Մորտենսենը («Ֆանտաստիկ կապիտանը»)



© NEWS.am STYLE