«Լուսնի լույս»-ը հաղթեց «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

09:15   27 փետրվարի, 2017

Ամերիկյան կինոակադեմիան Լոս Անջելեսում ամփոփում է նախորդ տարվա կինոյի կարեւորագույն ձեռքբերումները: Եվ այսպես` «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ռեժիսոր Բերի Ջենքինսի «Լուսնի լույսը» ֆիլմը:

Ի դեպ, անվանակարգի հայտարարման ընթացքում տեղի ունեցավ զավեշտալի միջադեպ. սկզբում որպես հաղթող նշվեց Դեմիեն Շազելի «Լա-Լա Լենդ» ֆիլմի անունը, իսկ երբ այն արդեն ստացավ բաղձալի արձանիկը, հայտարարվեց, որ շփոթմունք է տեղի ունեցել եւ իրականում անվանակարգում հաղթել է «Լուսնի լույսը» ֆիլմը:

Ինչեւէ, նույնիսկ «Օսկար»-ը զերծ չէ անկանխատեսելի միջադեպերից:)

Անվանակարգում նաեւ ներկայացված էին`

(«Առյուծը»)-ռեժ.`Գարտ Դեբի, Հարվի Ուայնշթեյն

(«Լա-Լա Լենդ»)-ռեժ՝. Դեմիեն Շազել 

(«Ցանկացած գնով»)-ռեժ.` Դեւիդ Մաքենզի

(«Մանչեսթերը` ծովի մոտ»)-ռեժ.`Քեննեթ Լոներգան

(«Ցանկապատեր»)-ռեժ.`Դենզել Վաշինգթոն

(«Խղճի նկատառումներով»)-ռեժ.`Մել Գիբսոն

(«Ժամանում»)-ռեժ.`Դենի Ուիլնեվ

(«Թաքնված կերպարներ»)-ռեժ.`Թեոդոր Մելֆի



© NEWS.am STYLE