ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   20 փետրվարի, 2017

ԽՈՅԵՐ

Դուք բացահայտել եք ձեր սիրելիի վարքագծի պատճառա-հետեւանքային կապը եւ կարծում եք, որ ձեր ենթադրությունները ճիշտ են: Իսկ դուք չե՞ք մտածել, որ գուցե սխալվում եք: 

ՑԼԵՐ

Այսօր էական իրադարձություններ ձեր կյանքում չեն սպասվում: Կարող եք չանհանգստանալ եւ ոչինչ չանել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր մեջ նոր նախասիրություններ կբացահայտեք: Շատ հնարավոր է, որ սկսեք սիրել երաժշտության միանգամայն այլ ժանր եւ այլն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ ինչ-որ պատմություն կպատմի իր անձնական կյանքից, որը ձեզ չի վերաբերում: Միգուցե նա գաղտնի երկրպագու ունի կամ էլ ինքն է երկրպագում ինչ-որ մեկին…

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք կարող եք ձեր սիրելիին հայտնել ձեր կարծիքը, սակայն հույս չունենաք, որ նա հաշվի կնստի դրա հետ: Աշխատեք չնեղանալ նրանից:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչները շատ գեղեցիկ կերպով եւ քնշքությամբ հոգ կտանեն ձեր մասին` ցույց տալով, որ անտարբեր չեն ձեր հանդեպ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք բավականին շուտ կհոգնեք ձեր սիրելիի ներկայությունից, այդ իսկ պատճառով ավելի լավ  է որքան հնարավոր է քիչ լինեք միասին, որպեսզի չվնասեք ձեր հարաբերությունները:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօրը ձեզ համար յուրահատուկ փորձությունների օր կլինիԱյնցույց կտաթե դուք եւ ձեր սիրելին որքան եք միմյանց սիրում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին շատ մեծ ցանկություն կունենա ասել ձեզ բաներ, որոնք նա մինչ այդ երբեւէ չի ասել ձեզ: Հրագանքով մոտեցեք նրա այդ ցանկությանը եւ գնահատեք:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Լավ օր է, որպեսզի ձեր եւ սիրելիի համար այն տոն դարձնեք: Սակայն ոչ ոքի պետք չէ հրավիրել: Դուք պետք է որոշ ժամանակ երկուսով առանձին մնաք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ հետ այնպիսի բան կկատարվի, որը կստիպի ձեզ մտածել սիրելիի հետ հարաբերությունների նպատակահարմարության մասին:

ՁԿՆԵՐ

Եթե այսօր ձեզ միայնակ եւ տխուր զգաք, ձեզ թվա, թե անգամ ամենահարազատ մարդն ի զորու չէ ձեզ հասկանալ, ապա զանգահարեք հին ծանոթի, որին վաղուց չեք հանդիպել: Նա պետք է որ օգնի ձեզ:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE