Մըրայա Քերին պատմել է իր սիրեկանների մասին

11:33   31 հունվարի, 2017

Մըրայա Քերին Mariah's World (Մըրայայի աշխարհը) վավերագրկան ֆիլմի հերթական դրվագում պատմել է իր սիրեկանների մասին։ Նոր դրվագում 46-ամյա երգչուհին խոսել է ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերից բաժանվելու եւ նոր ընկերոջ՝ Բրայան Տանակայի մասին, որը երգչուհուն նոր սիրեկանը դառնալուց հետո նշանակվել էր համերգային թիմի ստեղծագործական տնօրեն։

Հեռուստաշոուի եզրափակիչ դրվագում մենեջեր Ստելլան հանդիսատեսին պատմել է, որ միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ հարսանիքի նախապատրաստությունը ցույց է տվել, որ Մըրայա Քերին եւ փեսացուն տարաձայնություններ ունեն։

«Փաքերը Քերիին ստիպեց դժոխքի միջով անցնել։ Նրա մարդիկ չէին հասկանում, որ նա իր կյանքն ունի»,– պատմել է օգնականը։ Ի դեպ, Մըրայա Քերին հստակ հասկացնել է տվել, որ պարողի հետ սիրավեպն օգնել է իրեն հրաժարվել ամուսնությունից։ Տանական հարցրել էր  նրան, թե իրոք ուզում է դառնալ Փեքերի կինը։

«Չգիտեմ, թե ինչ ասեմ։ Միգուցե մարդիկ չպետք է երջանիկ լինեն»,– ասել է Քերին։

«Ես կարծում եմ, որ բոլորը պետք է երջանիկ լինեն։ Դու ստիպում ես ինձ ժպտալ»,– ասել է Բրայանը, իսկ հանդիսատեսի համար հավելել է, որ պատրաստ է երգչուհու հետեւից գնալ ուր ասես, քանի որ նա է «երազանքի աղջիկը»։

Եվ վերջում Մըրայան մեկնաբանել է Ջեյսմի հետ բաժանումը եւ նշանադրության խզումը. «Զգում եմ, որ ուսերից բեռ ընկավ։ Հիմա ես պետք է իմ մասին հոգամ։ Տանական այն մարդն է, ում կողքին ես կարող եմ լինել այնպիսին, ինչպես կամ։ Նա ինձ երջանիկ է դարձնում»,– ասել է երգչուհին։

Աղբյուրը՝   Daily Mail



© NEWS.am STYLE