Իրինա Շեյքը՝ Missoni գովազդային արշավի դեմք

12:32   31 հունվարի, 2017

Իրինա Շեյքը դարձել է Missoni իտալական ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը։ Ապրանքանիշն այս տարի դառնում է 20 տարեկան։

Ռուս սուպերմոդելը Instagram–ում նկարահանումից բեքսթեյջ է հրապարակել, սակայն նկատելի է, որ ֆոտոշարքն արվել է ամռանը կամ վաղ աշնանը, քանի որ լուսանկարներում Իրինան դեռ հղի չէ։

Ֆոտոշարքի սյուժեն ընտանիքն է եղել։

31-ամյա գեղեցկուհու ֆոտոսեսիան կազմակերպել էին Սարդինիայում, իսկ կադրերը միկրոբլոգում տարածել են եւ ապրանքանիշը, եւ Իրինան։

Լուսանկարում մոդելը սնկերով լի զամբյուղով է։

Ընտանիքը կենտրոնական տեղ է զբաղեցնում Missoni–ի ժառանգությունում, իսկ գարուն–ամառ 2017 հավաքածուն հենց դրա վրա է շեշտը դնում։



© NEWS.am STYLE