Քանյե Ուեսթը, Դրեյքը եւ Ջասթին Բիբերը բոյկոտում են առաջիկա «Գրեմմին»

11:03   31 հունվարի, 2017

«Գրեմին» առանց սկանդալների «Գրեմի» չէ։ Փետրվարի 12-ին միլիոնավոր ֆանատներ անհամբերությամբ կսպասեն երաժշտության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակաբաշխությանը։

Բայց առաջիկա երաժշտական տոնը, ըստ երեւույթին,  կընթանա առանց Քանյե Ուեսթի, Ջասթին Բիբերի եւ ռեփեր Դրեյքի։ Համենայն դեպս, այսպես են հայտնում TMZ–ի աղբյուրները։

22-ամյա Բիբերը կարծես թե արդեն այլ միջոցառումներ է պլանավորել այդ օրը։ Երգիչը համարում է, որ մրցանակաբաշխության  կազմակերպիչները սկսնակ արտիստներին անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում։ Ի դեպ, նույն պատճառներով չի հայտնվի նաեւ 30-ամյա Դրեյքը, որը «Գրեմիի» է առաջադրվել 8 անվանակարգերում։ Երաժիշտը, ըստ երեւույթին, շոուն կդիտի հեռուստացույցով՝ Ջեյ Լոյին գրկած, ինչը, չենք վիճում, շատ ավելի լավ է։

Եվ աղմկոտ սկանդալների 39-ամյա հերոս Քանյե Ուեսթը նույնպես մտադիր չէ ներկայանալ արարողությանը։

Քանյեն վստահ է, որ կազմակերպիչները ուշադրություն չեն դարձնում ոչ միայն երիտասարդ եւ տաղանդավոր երաժիշտներին, այլ նաեւ սեւամորթ արտիստներին։



© NEWS.am STYLE