Քիմ Քարդաշյանը՝ երեխաների հետ, Քայլին՝ ռուս դիզայների շապիկով. Քարդաշյանները Կոստա Ռիկայից հեռացել են Դեն Բիլզերյանի օդանավով

12:04   31 հունվարի, 2017

Կոստա Ռիկան թեթեւացած շունչ քաշեց։ Երկիրը ֆուտբոլի վերջին առաջնությունից հետո լրատվամիջոցների կողմից այդքան ուշադրության չէր արժանացել։

Մի քանի օրով Սան Խոսե ժամանած Քարդաշյան–Ջեններ ընտանիքը լքել է երկիրը Դեն Բիլզերյանի 16-տեղանոց Gulfstream G4SP օդանավով։ մեկնելու եւ հետ վերադառնալու համար Քիմը 120 000 դոլար է վճարել Դենին։

Եվ եթե Սան Խոսեում վերջին ընթրիքը բոլորը հիշեցին Քիմի եւ Քայլիի էքստրավագանտ զգեստներով, ապա օդանավակայանում հայուհին սպորտային տաբատով եւ ամուսնու՝ Yeezy–ի ապրանքանիշի կոշիկներով էր։

Քիմը՝ Նորթի եւ Սեյնթի հետ

Նորթն ակնհայտորեն մի բանից դժգոհ էր

Քայլին ռուս դիզայներ Գոշա Ռուբչինսկու «սթրիթ սթայլ» շապիկով էր։ Քայլիի գրկին բոյֆրենդ Tyga ռեփերի որդին էր՝ Քինգ Քաիրոն։

Քլոե

Քորթնի

Քրիս Ջեներ

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ InstarImages



© NEWS.am STYLE