Գոհար Ավետիսյանի շնորհավորանքն ու անակնկալը ամուսնու ծննդյան առիթով

10:51   31 հունվարի, 2017

Ռուսաստանում հայտնի դիմահարդար-ոճաբան Գոհար Ավետիսյանը իր գեղեցկության սրահը ղեկավարելուց, աշակերտներին դասեր տալուց բացի, հասցնում է նաեւ անակնկալներ մատուցել իր սիրելիին՝ Վահիկ Մարտիրոսյանին։ Այսօր՝ հունվարի 31-ին, Վահիկը նշում է ծննդյան տարեդարձը, ինչի առիթով 23-ամյա հայուհին եւ նրա ընկերները անակնկալ են մատուցել հոբելյարին։

Видео опубликовано г.Москва (@zarinaprincesa37)

«Շնորհավոր, իմ սիրելի ամուսին։ Այսօր ամուսնուս ծննդյան տարեդարձն է։ Որքան բախտավոր է նա»,- կատակել է Գոհարը։

Հենց կեսգիշերին մտերիմները այցելել են Գոհարի եւ Վահիկի տուն ու իսկական տոնի վերածել օրը։

Фото опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

Առաջինը Վահիկին շնորհավորել է «պանդան», ինչից հետո հոբելյարն ու բոլոր հյուրերը փոքրիկ խնջույք են կազմակերպել եւ հիանալի ժամանակ անցկացրել՝ ուրախացնելով օրվա հերոսին։

Видео опубликовано Vaik Martirosyan (@vagik1)



© NEWS.am STYLE