Թամար Կապրելյանը՝ ամուսնու հետ Ֆրանսիայում

11:46   31 հունվարի, 2017

«Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը ներկայացրած «Genealogy» խմբի անդամ, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը 2016-ին հնազանդ լինելու խոստում իր կյանքի ուղեկցին՝ լիբանանցի Քրիս Սթենգին։ Հոկտեմբերի 4-ին զույգն իրենց ամուսնությունը գրանցեց Նյու Յորքի ՔԿԱԳ-երից մեկում, իսկ օրեր անց գեղեցիկ հարսանեկան խնջույք կազմակերպեց Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող ՕնՖլյոր փոքրիկ քաղաքի «La Ferme Saint Siméon» շքեղ հյուրանոցում։

Պսակադրությունից հետո Թամարը կրկին սկսել է ստեղծագործել եւ շուտով իր երկրպագուների դատին կներկայացնի Հովհաննես Բադալյանի ժողովրդական ամենասիրված երգերից «Սարերի հովին մեռնեմ» ստեղծագործությունը՝ ձայնագրված «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության նախագահ, երգչուհի Լարիսա Հովհաննիսյանի հետ:

Видео опубликовано Tamar Kaprelian (@tamarkaprelian)

Սակայն մինչ երգի տեսահոլովակի թողարկումը, Թամարը որոշել է հրապարակել իր եւ ամուսնու համատեղ լուսանկարը՝ զույգի սիրելի Ֆրանսիայից։

Фото опубликовано Tamar Kaprelian (@tamarkaprelian)

 



© NEWS.am STYLE