«Եվրատեսիլ-2017». Արծվիկը հանդես կգա 1-ին կիսաեզրափակչի 2-րդ մասում

14:49   31 հունվարի, 2017

Կիեւում անցկացվում է «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցների ելույթների հերթականության վիճակահանությունը:

Այո, շատ շուտով Ուկրաինայի մայրաքանղաքում կմեկնարկի տարվա կարեւորագույն երաժշտական իրադարձություններից մեկը:

Երեկ արդեն իմացանք, թե որն է լինելու այս տարվա մրցույթի կարգախոսը: Այն է` Celebrate Diversity («Տոնիր բազմազանությունը»): Իսկ այսօր կազմակերպիչները վիճակահանության միջոցով փորձում են պարզել մասնակիցների ելույթների հերթականությունը:

Այսպիսով` Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչի երկրորդ հատվածում:

Արծվիկի հետ նույն կիսաեզրափակչում է հայտնվել նաեւ Կիպրոսը ներկայացնող հայազգի երգիչ Հովիգ Դեմիրճյանը:  Հայաստանի հետ 1-ին կիսաեզրափակչում մրցելու են հետեւյալ երկրները՝

Առաջին մաս՝

Շվեդիա

Մոնտենեգրո

Ֆինլանդիա

Վրաստան

Պորտուգալիա

Բելգիա

Ավստրալիա

Ալբանիա

Ադրբեջան

Երկրորդ մաս՝

Հայաստան

Կիպրոս

Սլովենիա

Իտալիա

Իսպանիա

Մեծ Բրիտանիա

Չեխիա

Մոլդովա

Լատվիա

Իսլանդիա

Հունաստան

Լեհաստան

Տեղեկացնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 9-ին, երկրորդը՝ 11-ին: Իսկ մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին:



© NEWS.am STYLE