Երկու երեխաների մայրը աշխատանքից ազատվել է դուստրերին լուսանկարելու համար

12:47   31 հունվարի, 2017

Ռումինիայից լուսանկարչուհի Ջինա Բուլիգան 2009-ին որոշեց ազատվել աշխատանքից եւ ավելի շատ ժամանակ տրամադրել իր հոբբիին՝ լուսանկարչությանը։ Եվ արդեն մոտ ութ տարի է նա զբաղվում է հենց այս գործով եւ իր բոլոր լուսանկարների միակ հերոսուհիները երկու դուստրերն են՝ Ալեքսան եւ Մերին։

«Նրանց լուսանկարները այնքան հեքիաթային են եւ այնքան անմեղ։ Լուսանկարվելիս նրանք իմ օգնականներն են։ Աջակցում են ինձ ամեն հարցում եւ իմ կյանքը հրաշալի դարձնում»,-պատմել է երջանիկ մայրիկը։

Բուլիգայի սեւ եւ սպիտակ լուսանկարները ֆիքսում ու ներկայացնում են փոքրիկ Ալեքսայի եւ Մերիի ամենօրյա գործողությունները՝ ինչպես են նրանք միասին խաղում, զբոսնում, ընթերցում, խենթություններ անում եւ այլն։

Համաձայնեք, որ Ջինայի լուսանկարները իսկապես ստացված են ու յուրօրինակ։

 

 Աղբյուրը` Daily Mail



© NEWS.am STYLE