18-ամյա աղջնակը 1500 բառից կազմված նոր լեզու է հորինել

19:28   31 հունվարի, 2017

Մեծ Բրիտանիայից տաղանդավոր աղջնակ Մելիսա Մեյը, չնայած ընդամենը 18 տարեկան է,  հորինել է բոլորովին նոր լեզու՝ բաղկացած 1500 բառից։

Պոլիգլոտ Մելիսա Մեյը հիանալի գիտի ֆրանսերեն, իսպաներեն եւ գերմաներեն, կարողանում է կարդալ նաեւ շվեդերեն, իտալերեն եւ պորտուգալերեն։ Բայց այսքանը բավարար չի եղել երիտասարդ «հանճարի» համար եւ նա որոշել է հորինել իր լեզուն։

Մեյն արդեն իսկ հասցրել է կազմել հիսուն էջանոց բառարան, որտեղ ներկայացնում է իր հորինած 15000 բառերը, դրանց բացատրությունը եւ արմատները։ Աղջիկը լեզուն անվանել է «Skénavánns», որն ունի քերականական յուրօրինակ համակարգ։

«Շատ մարդիկ չեն հասկանում, թե ինչպես է հնարավոր լեզու հորինել կամ ինչու եմ ցանկացել անել դա։ Ես որեւէ նպատակ չունեմ եւ սիրելով եմ անում։ Լեզու ստեղծելը արվեստ է։ Ես չեմ ցանկանում աշխարհին ստիպել խոսել իմ լեզվով»,- ասում է Մելիսան։

18-ամյա ուսանողուհին ցավում է, որ չի կարողանում կիրառել իր հորինած լեզուն. չէ՞ որ ոչ ոք չի հասկանա իրեն, քանզի «Skénavánns»-ը այլ լեզուների հետ ոչ մի ընդհանրություն չունի։

Ի դեպ, այս ամենից բացի աղջիկը սովորում է Քեմբրիջի համալսարանում եւ ուսումնասիրում է չինարեն եւ հոլանդերեն։

 

Աղբյուրը՝ Daily Mail 



© NEWS.am STYLE