Շքեղ ոտքեր. հմայիչ Ջիջի Հադիդը՝ Reebok–ի ֆոտոշարքում

11:03   1 փետրվարի, 2017

Երեկ մենք զմայլվում էինք սուպերմոդել Ջիջի Հադիդի ֆոտոշարքով, որն արվել էր Vogue–ի  համար։ 21-ամյա գեղեցկուհին զարդարել էր պարբերականի մարտ ամսվա համարը։

Ամսագրին Ջիջին պատմել էր, թե ինչու չստացվեցին նրա եւ Զեյն Մալիքի հարաբերությունները։

«Մենք հաջողակ կարիերա ենք անում եւ միշտ ճանապարհորդում ենք։ Ամեն մեկս իր գրաֆիկն ունի, բայց մենք չենք կարող հիմա անձնական կյանքին ժամանակ հատկացնել։ Մենք երկուսս էլ առաջին տեղում աշխատանքն ենք դնում, երբեմն հանդիպում ենք, միասին կինո ենք գնում, որտեղ ես շատ արագ քնում եմ։ Բայց դա ընկերություն է եւ փոխադարձ հարգանք»,– ասել է Ջիջին։

Հիմա համացանցում հայտնվել են Victoria's Secret–ի հրեշտակի լուսանկարները, որոնք արվել են Reebok սպորտային բրենդի համար։

Ջիջին շքեղ ոտքեր ունի, ճի՞շտ է։

Նշենք, որ 2017-ի գարուն–ամառ հավաքածուն Reebok–ի եւ մոդելի միջեւ ավելի վաղ սկսված համագործակցության շարունակությունն է

Աղբյուրը՝   Daily Mail



© NEWS.am STYLE