Էլլեն Դեջեներսը եւ Ջեյմի Դորնանը «50 երանգով ավելի մուգ» ֆիլմից անկողնային տեսարան են խաղացել

12:03   1 փետրվարի, 2017

Մի քանի օրից համաշխարհային վարձույթում կհայտնվի «50 երանգով ավելի մուգ» ֆիլմը։ Իսկ մինչ այդ գլխավոր դերասաններ Դատոկա Ջոնսոնն ու Ջեյմի Դորնանը հայտնվում են հռչակավոր ամսագրերի շապիկներին եւ գովազդում են ֆիլմը տարբեր շոուներում։

Այսպես՝ Ջեյմին հայտնվել էր Էլլեն Դեջեններսի շոում։ Հայտնի հաղորդավարն ու դերասանը խոսել են ոչ միայն կինոնկարից, այլ նաեւ ֆիլմից մի դրվագ են բեմադրել։ Էլլենը որոշել էր ծաղրել ֆիլմի հիմնական գաղափարը եւ յուրովի կրկնել է ԲԴՍՄ մի տեսարան։

Հիշեցնենք, որ ֆիլմի թողարկումից առաջ գլխավոր դերակատարուհի 27-ամյա Դակոտա Ջոնսոնը հայտնվել է Glamour magazine–ի շապիկին եւ էջերին՝ պատմելով ժապավենի մասին իր վերաբերմունքի, էրոտիկ տեսարաններից հրաժարվելու եւ ապագայի պլանների մասին։ Իսկ Ջեյմին կհայտնվի GQ Ավստրալիայի փետրվարյան շապիկին։ Նույն ամսագրի հետ զրույցում դերասանը պատմել է ֆիլմի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

 



© NEWS.am STYLE