Դիմահարդարման ուժը. անհավանական կերպարանափոխություն (տեսանյութ)

16:24   1 փետրվարի, 2017

Դիմահարդարումը չունի սահմաններ եւ ցանկության դեպքում յուրաքանչյուրը կարող էդիմել ցանկացած կերպարանափոխության: Այս կարծիքին են շատ դիմահարդարներ, այդ թվում` YouTube-ում Նիկի անվամբ հայտնի դիմահարդարը:

Իր նոր տեսանյութի միջոցով Նիկին եւս մեկ անգամ ցանկացել է շեշտել այն փաստը, որ դիմահարդարումը հրաշքներ կարող է գործել եւ եթե ձեզ ինչ-ինչ պատճառներով դուր չեն գալիս արտաքին որոշ մանրուքներ, դուք դրանք հեշտությամբ կարող եք վերածել առավելությունների:

Դիմահարդարման ուժը ցույց տալու համար Նիկին դեմքի մի հատվածը հարդարել է, մյուսը թողել է առանց շպարի: Համեմատեք արդյունքը… Իսկապես, զարմանալ կարելի է այն փաստից, թե որքան է մարդուն փոխում գեղեցիկ ու ճիշտ make up-ը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարը` Նիկիի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE