Քանյե Ուեսթը Նյու Յորքի նորձեւության շաբաթվա ընթացքում կներկայացնի իր նոր հավաքածուն՝ Yeezy Season 5–ը

12:36   1 փետրվարի, 2017

Քանյե Ուեսթը Նյու Յորքի նորձեւության շաբաթվա ընթացքում կներկայացնի իր նոր հավաքածուն՝ Yeezy Season 5–ը, հայտնում է Fashionista–ն։ Նորաձեւության շաբաթը մեկնարկում է փետրվարի 9-ին, եւ ամենասպասված ցուցադրությունը կլինի հենց Ուեսթի նոր հավաքածուն՝ Yeezy Season 5–ը։

Նրա նախորդ հավաքածուները, որոնք վերջին 2 տարում ներկայացվել են Նյու Յորքում, նորաձեւության աշխարհի ամենաքննարկվածներն էին։ Ռեփերը իսկական ներկայացումներ էր կազմակերպում ոչ պրոֆեսինոնալ մոդելների հետ. Քանյեն քասթինգ էր հայտարարել եւ մարդկանց էր հավաքում իր ցուցադրության համար։

Այս տրի 39-ամյա երաժիշտը ցուցադրության վայր է ընտրել Մանհեթենի Pier 59 Studios սրահը։

Քանյեն մտադիր չէ այս անգամ մեծ շոու կազմակերպել։ Թվում է՝ նա խղճացել է նորաձեւության հայտնի տներին, որոնց բոլոր ցուցադրությունները միասին վերցրած մամուլում այդքան չեն քննարկվում, որքան իր հավաքածուն։



© NEWS.am STYLE