3-ամյա Նորթ Ուեսթը՝ մոդելի դերում. Քանյե Ուեսթն ու Քիմը մանկական հագուստի հավաքածու են թողարկել

13:37   1 փետրվարի, 2017

Այսպես՝ Քանյե Ուեսթը կհայտնվի փետրվարի 9-ին մեկնարկող Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա ժամանակ, որպեսզի ներկայացնի Yeezy Season 5 նոր հավաքածուն։

Ռեփերը կարծես թե ընտրել է վայրը, եւ որքանով պարզ է դարձել, Քանյեն մտադիր չէ մեծ շոու կազմակերպել։

Սակայն հնարավոր է, որ մեզ անակնկալներ են սպասում, քանի որ Քիմը Snapchat–ում տեսանյութեր է հրապարակել, որոնցում երեւում է 3 տարեկան դուստրը՝ Նորթը։

Աղջնակը հոր հավաքածուի դեղին հագուստով էր։ Պարզվում է, որ Քանյեն եւ Քիմը մանկական հագուստի եւ կոշիկների իրենց հավաքածուն են ստեղծում։

Նորթն առաջինն է դարձել, որը փորձել է ընտանեկան արտադրության հագուստի առաջին նմուշը։

Քիմը տեսանյութում բացատրում է, որ Նորթն ինքն է ընտրել գույնը եւ օգնել է հագուստի դիզայնի հարցում։



© NEWS.am STYLE