Հղի Իրինա Շեյքը Քալիֆորնիայում մեքենա վարել է սովորում

14:15   1 փետրվարի, 2017

Հղի Իրինա Շեյքը Քալիֆորնիայում մեքենա վարել է սովորում։ 31-ամյա ռուսաստանցի սուպերմոդելին Վեսթվուդում տեսել են մեքենայի ղեկին։

Պապարացիներին հաջողվել է մի քանի լուսանկար անել, նախքան Իրինան տեսախցիկներից հեռու կփախչեր։

Հիշեցնենք, որ Իրինան իտալական Missoni ապրանքանիշի դեմքն է դարձել։

31-ամյա ռուսաստանցի մոդելի ֆոտոսեսիան կազմակերպել էին Սարդինիայում, իսկ կադրերը միկրոբլոգում տեղադրել էին Իրինան եւ ապրանքանիշը։

Ընտանիքը Missoni–ի ժառանգությունում կենտրոնական տեղ է զբաղեցնում, իսկ 2017-ի գարուն–ամառ հավաքածուն հենց դրա վրա է դնում շեշտադրումը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI, Xposure

 



© NEWS.am STYLE