Էլթոն Ջոնի ամուսինը Բրիտանիայի քաղաքացիություն է ստացել

16:53   1 փետրվարի, 2017

Էլթոն Ջոնի ամուսին Դեւիդ Ֆերնիշը Բրիտանիայի քաղաքացիություն է ստացել այդ երկրում 27 տարի ապրելուց հետո։ Այս մասին Instagram–ում հայտնել է Էլթոնի 54-ամյա ամուսինը:

«Շատ հուզիչ առավոտ է ինձ համար։ Ես Բրիտանիայի քաղաքացիություն եմ ստացել։ 27 տարի առաջ ես ներգաղթել էի Մեծ Բրիտանիա։ Ինձ դիմավորեցին գրկաբաց։ Հանդուրժողականության եւ հաճելի տարբերությունները ինձ թույլ տվեցին հասնել իմ նպատակներին եւ ցանկություններին։ Ես շատ երջանիկ եմ, որ հիմա ես Կանադայի, այլ նաեւ Բրիտանիայի անձնագիր ունեմ»,– գրել է Դեւիդը։

Քաղաքացիության շնորհման արարողությունը կայացել է Էլթոն Ջոնի հետ 11 տարի համատեղ ապրելուց հետո։

Հիշեցնենք, որ զույգն իր հարաբերություններն օրինականացրել էր այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում 2014 թվականին ընդունել էին նույնասեռ ամուսնություններն օրինականացնող օրենքը։



© NEWS.am STYLE