Սուպերմոդել Միրանդա Քերը նկարահանվել է ամերիկյան ֆուտբոլի Սուպերգավաթի գովազդում

18:33   1 փետրվարի, 2017

Ամերիկյան ֆուտբոլի սուպերգավաթը կայանալու է փետրվարի 5-ին Հյուսթոնում։

Լեդի Գագան ելույթ է ունենալու խաղի ընդմիջմանը, իսկ նորաձեւության ու շոուբիզնեսի աշխարհի շատ աստղեր հայտնվելու են այն գովազդային տեսահոլովոկներում, որոնք կցուցադրվեն ընդմիջումների ժամանակ։

«Buick» ավտոմոբիլային ընկերությունը նույնպես թողարկելու է իր տեսահոլովակը, որում նկարահանվել է ավստրալացի սուպերմոդել, Օռլանդո Բլումի նախկին կին Միրանդա Քերը։

Քերից բացի տեսահոլովակում կհայտնվի նաեւ խաղացող Քեմ Նյութոնը։ Տեսահոլովակի գործողությունները զարգանում են մանկական խաղի ժամանակ, որին հետեւում են ծնողները։ Որոշակի պահի դաշտին մոտենում է մի ավտոմեքենա, ու հանդիսատեսներից մեկն ասում է, որ եթե դա Buick է, ուրեմն իր որդին Քեմ Նյութոնն է։ Դրանից հետո երեխաներից մեկը վերածվում է հանրահայտ մարզիկի ու հաղթում խաղը։

Տեսահոլովակի վերջում ֆուտբոլի դաշտին է մոտենում եւս մեկ ավտոմեքենա ու իրավիճակը կրկնվում է, միայն թե այս անգամ մարզիչներից մեկն է վստահեցնում, որ եթե դա Buick է, ուրեմն ինքը սուպերմոդել է։ Դժվար չէ կռահել, որ դրանից հետո տղամարդը վերածվում է Միրանդա Քերի։

Աղբյուր՝Daily Mail



© NEWS.am STYLE