Գեղեցկուհի Հեյլի Բոլդուինը՝ ModelCo-ի ֆոտոսեսիայում

11:32   2 փետրվարի, 2017

Դերասան Սթիվեն Բոլդուինի դուստրը՝ 20-ամյա մոդել Հեյլի Բոլդուինը, մասնակցել է ավստրալական ModelCo ապրանքանիշի ֆոտոսեսիային:

«Ինձ շատ է դուր գալիս գեղեցկության եւ դիմահարդարման աշխարհը, այդ պատճառով համաձայնեցի աշխատել այս ապրանքանիշի հետ: Ընկերությունը ժամանակակից եւ նորարարական մոտեցում ունի դիմահարդարման աշխարհում, դա ինձ թույլ է տալիս ինքնուրույն ստեղծել իմ անհատական ոճը»,- հայտարարել է Հեյլին:

Ավելի վաղ Glamour magazine -ին տված հարցազրույցում աղջիկը հայտարարել էր, որ ամենաշատն իրեն անհանգստացնում է այն փաստը, որ աշխատանքը շատ ժամանակ է խլում:

«Աշխարհում ամենահայտնի մարդիկ շատ միայնակ են, նրանք մշտապես աշխատում են: Ես շատ եմ կարոտում ընտանիքիս, մորս, հորս, բայց գործի բերումով շրջում եմ աշխարհով մեկ: Դա շատ տխուր է»,- նշել է մոդելը:

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE