5 կոսմետիկ միջոց, որոնք պետք է պահել սառնարանում

12:45   2 փետրվարի, 2017

Մենք՝ աղջիկներս, բավականաչափ գումար ենք հատկացնում կոսմետիկ միջոցներին։ Իհարկե, նախապատվությունը տալիս ենք բարձրորակ միջոցներին, որպեսզի դրանք երկար ծառայեն ու երկար լինեն մեր ձեռքի տակ։ Բայց հաճախ մոռանում ենք պահպանման ճիշտ կանոնների մասին։

Այսպիսով, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ կոսմետիկ միջոցներ, որոնք անհրաժեշտ է պահել սառնարանում։

1․ Օծանելիք. Օծանելիքը սառնարանում պահելու դեպքում ավելի երկար կպահպանի իր բույրը, որովետեւ սառը ջերմաստիճանի պայմաններում դանդաղում են քիմիական ռեակցիաները։

2․ Շրթներկ. Աղջիկները գիտեն, որ շրթներկը ժամանակի ընթացքում կոտրվում եւ հալչում է։ Եթե դուք ունեք ձեր սիրելի շրթներկը, ապա այն ավելի ապահով կլինի պահել սառնարանում՝  հատկապես ամռանը։

3․ Ցանկացած կոսմետիկ միջոց, որն իր մեջ պարունակում է վիտամին C. Վիտամին C-ն հիմնականում օգտագործում ենք մաշկի կնճիռներից ազատվելու համար։ Եթե ունեք կոսմետիկ միջոց, որը պարունակում է վիտամին C, ապա այն պահեք սառնարանում։ Սառր ջերմաստիճանը թույլ չի տա, որ վիտամինը կորցնի իր ազդեցությունը։

4 Խոնավացնող քսուքներ. Նրանք, ովքեր ունեն մաշկի կարմրություն (էրիթեմա), պետք է սառեցնեն իրենց խոնավացնող քսուքները։ Այս վիճակում միջոցի օգտագործումը ձեր մաշկի համար կլինի սառը կոմպրես։

5. Արեւապաշտպան քսուքներ. Կոսմետիկ այս միջոցները սառը ջերմաստիճանի պայմաններում չպահելու դեպքում կորցնում են իրենց ազդեցությունը։ Այսինքն՝ հաջորդ օգտագործման ժամանակ այն այլեւս չի պաշտպանի ձեր մաշկը։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE