Բեյոնսեն հղի է. երկվորյակ է ունենալու

10:01   2 փետրվարի, 2017

Բեյոնսեն եւ նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, շուտով կրկնակի բերկրանք են ապրելու: 35-ամյա երգչուհին երկվորյակ է ունենալու:

«Շատ ենք ուզում կիսվել մեր երջանկությամբ: Անսահման ուրախ ենք, որ մեր ընտանիքում եւս երկու մարդ է ավելանալու: Բոլորին շնորհակալություն բարեմաղթանքների համար»,- Instagram-ում գրել է երգչուհին եւ լուսանկար հրապարակել, որում կեցվածք է ընդունել Agent Provocateur-ից ներքնազգեստով:

Երգչուհուն առաջինը շնորհավորած աստղերից են Ռիհանան, Բրի Լարսոնը եւ Ռիտա Օրան:

Հիշեցնենք, որ Բեյոնսեն եւ Ջեյ Զին 5-ամյա դուստր ունեն՝ Բլյու Այվին:



© NEWS.am STYLE