Բեյոնսեի նոր սպորտային հավաքածուն՝ միայն համարձակ աղջիկների համար

17:45   2 փետրվարի, 2017

Մինչ ամբողջ աշխարհը սպասում է փետրվարի 8-ին Նյու Յորքում մեկնարկող նորաձեւության շաբաթվան, որի շրջանակում Քանյե Ուեսթը կներկայացնի իր նոր՝ Yeezy Season 5 նոր հավաքածուն, օրվա հերոսուհի Բեյոնսեն մի քայլ առաջ է ընկել։ Սկզբում 35-ամյա երգչուհին հայտարարեց, որ կրկին հղի է եւ երկվորյակ է ունենալու, իսկ հետո բոլորի ուշադրությունը հրավիրեց իր Ivy Park սպորտային հագուստի նոր տեսականու վրա։

Անցյալ տարի ապրիլին Բեյոնսեն Topshop ապրանքանիշի հետ թողարկեց հագուստի իր սեփական շարքը, որը միանգամից գրավեց ոչ միայն մարզուհիներին, այլեւ բոլոր ուժեղ ու համարձակ կանանց։

Իսկ այժմ երգչուհին պատրաստել է իր մոդելավորմամբ կարված հագուստների նոր ընտրանի. միանգամից Քանյեի Ուեսթի Yeezy-ի ոճն է հիշեցնում։

Թե երբ հնարավոր կլինի գնել Ivy Park-ի նոր տեսականու հագուստները, հայտնի չէ, բայց այն արդեն արժանացել է սպորտով զբաղվող կանանց հավանությանը։

 

Աղբյուրը՝ Vogue 



© NEWS.am STYLE