Բարձրակրունկներով ֆիլիպինցու կրքոտ պարը՝ համացանցի սենսացիա

17:01   2 փետրվարի, 2017

Հունվարի 29-ին կայացավ ամենահեղինակավոր եւ ամենակարեւոր գեղեցկության մրցույթներից մեկը՝ «Միսս Տիեզերք»-ը։ Իհարկե, ինչպես բոլոր մրցույթներում, այնպես էլ այստեղ, տարաձայնություններ եղան։ Չնայած բոլորը համակրում էին Ֆիլիպինները ներկայացնող Մաքսին Մեդինային՝ պատվավոր թագի տիրուհին դարձավ ֆրանսուհի Իրիս Միտեները։

Եվ մինչ Ֆրանսիայում տոնում են Լիլ քաղաքից 24-ամյա ատամնաբույժ Իրիսի հաղթանակը, ֆիլիպինցի Սինոն Լորեսկան որոշել է սատարել իր սիրելի մասնակցին։

Լորեսկան՝ Մաքսին Մեդինայի հետ հետնաբեմում

Սոցիալական ցանցերում հայտնի մոդել Սինոնը նկարահանել է հոլովակ, որում 15սմ բարձրակրունկներով, կապույտ վարտիքով կրքոտ պար է ցուցադրում։ Իսկ վերջում մարմնավորելով Մաքսին Մեդինայի կերպարը՝  թագով քայլում է որպես «Միսս Տիեզերք»։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE