15:15 2 փետրվարի, 2017Քիմ Քարդաշյանը չգիտի, թե ինչ է հանգիստը: Հայուհին նոր է վերադարձել Կոստա Ռիկային եւ անմիջապես գործի անցել:



Երեկ ռեալիթի շոուի 36-ամյա աստղին Նյու Յորքում տեսել են Cipriani ռեստորան գնալիս, ուր նա ուղղվել է երեխաների՝ Նորթի եւ Սեյնթի հետ:


Հայուհուն ընկերակցել է Ջոնաթան Չեբանը:



Նշենք, որ Քիմը, Քանյեն ու նրանց երեխաներն առաջիկա շաբաթվա ընթացքում Նյու Յորքում կմնան:

Փետրվարի 8-ին այստեղ մեկնարկում է Նորաձեւության շաբաթը, եւ Քանյե Ուեսթը ներկայացնելու է իր նոր՝ Yeezy Season 5 հավաքածուն: 39-ամյա երաժիշտը հավաքածուն ցուցադրելու է Մանհեթենի Pier 59 Studios ոչ մեծ սրահում:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի, MEGA-ի