Ռուսաստանցի կրքոտ մոդել Վիտա Սիդորկինան զարդարել է Sports Illustrated Swimsuit's 2017-ի օրացույցը

15:36   2 փետրվարի, 2017

Ռուսական Խաբարովսկից 22-ամյա մոդել Վիտա Սիդորկինան մի քանի աստղերի, այդ թվում՝ Victoria’s Secret-ի «հրեշտակ» Լաիս Ռիբեյրոյի եւ շվեդ մոդել Քելլի Գեյլի հետ զարդարել է Sports Illustrated Swimsuit's 2017-ի օրացույցը:

Մոդելը լողափին կեցվածք է ընդունել մի քանի բաց լողազգեստներով:

Վիտա

Վիտա Սիդորկինան մոդելային բիզնեսում է 13 տարեկանից: 2010 թվականին նա պայմանագիր է կնքել մոսկովյան Cherie Models մոդելային գործակալության հետ, 2013-ին տեղափոխվել Նյու Յորք, իսկ 2015 թվականին մասնակցել Victoria's Secret-ի շոուին:

Լաիս

Հունվարի սկզբին Վիտան Instagram-ում հաղորդել էր, որ ամուսնանում է: Երիտասարդ մոդելի ընտրյալը Morabito շինարարական ընկերության 43-ամյա սեփականատեր Վալերիո Մորաբիտոն է, որի հետ ավելի վաղ հանդիպում էր Իրինա Շեյքը:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE