Աղջիկը 65 կգ նիհարել է օդանավի նստատեղին չտեղավորվելու ամոթից

14:50   2 փետրվարի, 2017

Ավստրալիայից 24-ամյա Թալիթա Ռոջերսը 11 ամիս առաջ կշռում էր 130կգ։ Դեռեւս մանկուց Թալիթան պայքարել է բորբոքված աղիքի համախտանիշի դեմ եւ 12 տարեկանից մտածել ավելորդ քաշի խնդրից ազատվելու մասին։

Բայց ամեն ինչ փոխվեց, երբ ամիսներ առաջ 24-ամյա աղջիկը որոշեց ճանապարհորդության մեկնել Եվրոպա եւ չկարողացավ տեղավորվել օդանավի նստատեղին։

«Ես մտածեցի՝ ոչ մեկը այսպիսի կյանք չի ցանկանում։ Սա հենց այն պահն էր, որ ես վճռական որոշում կայացրի»,- պատմել է Թալիթան։

Այս «միջադեպից» հետո աղջիկը սկսում է լրջորեն հետեւել իրեն։ Փոխում է սննդակարգը՝ բացառելով վերամշակված եւ պահածոյացված սնունդը, շաքարն ու գլյուտենը. վերջին երկուսն ըստ Թալիթայի՝ «իր հիմնական խնդիրների պատճառն էին»։

Բայց բացի դիետայից աղջիկը նաեւ սկսել է ակտիվորեն մարզվել՝ սկզբնական շրջանում առավոտյան քայլք եւ լող.

«Առաջին 30 կգ-ը նիհարեցի քայլելով եւ լողալով։ Դրանից հետո ես հրաժարվեցի ծխելուց եւ ծխախոտին հատկացվող գումարը նախատեսեցի մարզասրահ հաճախելուն»։

Արդյունքում աղջիկը նիհարել է 65կգ, ինչը լիովին փոխել է նրա կյանքը։

Սակայն այժմ Ռոջերսը մտածում է ոչ միայն իր, այլեւ ավելորդ քաշի խնդիր ունեցող այլ կանանց մասին։ Նա իր անձնական մարզիչի հետ Facebook-յան էջ է բացել ու իր լուսանկարներով ու հոլովակներով մոտիվացնում մյուսներին։

 

Աղբյուրը՝ Daily Mail 



© NEWS.am STYLE