Երեկոյան շքեղ դիմահարդարում, որն անտարբեր չի թողնի շատերին (տեսանյութ)

18:02   2 փետրվարի, 2017

Ինչպես արդեն նկատել եք՝ NEWS.am STYLE-ը հաճախ է անդրադառնում տարբեր առիթներիի եւ ոճերի դիմահարդարումների: Կարծում ենք՝ շատերի համար արդեն առօրյա եւ երեկոյան դիմահարդարման տարբերություններն ու յուրահատկությունները գաղտնիք չեն:

Առօրյայում դիմահարդարները խորհուրդ չեն տալիս դեմքին կրել շատ գույներ, հատկապեսմ, եթե դրանք մուգ երանգի մեջ են: Իսկ ահա երեկոյան, գույներն ու փայլերն առավել, քան արդիական են, հատկապես, եթե որեւէ հատուկ առիթի պետք է մասնակցեք:

Հայտնի դիմահարդար Դենիել Լորուսոն իր նոր տեսանյութում ներկայացնում է երեկոյան դիմահարդարման շքեղ եւ յուրահատուկ տարբերակ: Դենիելը որոշել է մնալ թրենդի մեջ՝ օգտագործելով այս տարվա ամենանորաձեւ գույները՝ ոսկգույնը, շագանակագույնն  ու կանաչը: Նա յուրահատուկ կերպով կարողանում է համադրել այս երանգները՝ ստանալով տարբերվող եւ ինքնատիպ դիմահարդարում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE