Հղի Բեյոնսեն ամբողջությամբ մերկացել է ֆոտոսեսիայի համար

10:01   3 փետրվարի, 2017

Երեկ համացանցը հեղեղել էր Բեյոնսեի հղիության մասին լուրը: Ջեյ Զին եւ երգչուհին երկրորդ անգամ ծնող են դառնալու. 35-ամյա Բեյոնսեն երկվորյակ է ունենալու:

 

Լուրից անմիջապես հետո Twitter-ը հեղեղվեց մեմերով, իսկ հղի Բեյոնսեի լուսանկարը մի քանի ժամվա ընթացքում Instagram-ի ամենահայտնի լուսանկարը դարձավ՝ միլիոնավոր «լայքեր» հավաքելով:

 

Իսկ հիմա իր կայքում Բեյոնսեն նոր լուսանկարներ է հրապարակել բաց ֆոտոսեսիայից, որի համար նա ամբողջությամբ մերկացել է:

«Ես երեք սիրտ ունեմ»,- լուսանկարներից մեկը մակագրել է երգչուհին:

Ֆոտոսեսիայի համար Բեյոնսեն կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ՝ ուշադրությունը կենտրոնացնելով կլորիկ փորի վրա:

 

Կադրերում երգչուհին պատկերված է ջրի տակ՝ ծածկված կիսաթափանցիկ կտորներով:



© NEWS.am STYLE