Ռիկարդո Տիշին հեռացել է Givenchy-ից

11:31   3 փետրվարի, 2017

Ամենահայտնի եւ տաղանդավոր դիզայներներից մեկը՝ Ռիկարդո Տիշին, հեռացել է Givenchy-ից՝ 12 տարի նորաձեւության այս տանն աշխատելուց հետո: Անկեղծ ասած, հասկանալի չէ, թե ինչպես է Givenchy-ն Ռիկարդոյին թույլ տվել հեռանալ. 42-ամյա դիզայներն, անխոս, գրեթե հավասարը չունի նորաձեւության աշխարհում: Ըստ Vogue-ի՝ դիզայների ծառայություններով անմիջապես հետաքրքրվել է Versace-ն:

 

Ռիիկարդոն՝ Դոնաթելլա Վերսաչիի եւ Նաոմիի հետ

Տիշին աշխատել է բազմաթիվ աստղերի՝ Ռիհանայի, Քանյեի ու Քիմի, Նաոմիի, Մադոննայի, Բեյոնսեի, Մերիլ Սթրիփի, Քեյթ Բլանշեթի հետ:

 

«Ռիկարդո Տիշին իր ուրույն հետքը թողեց Givenchy-ի պատմության մեջ:

 

12 տարի շարունակ բրենդի հետ համագործակցության ընթացքում նա այն ներկայացրել է հրաշալի լույսի ներքո, ինչն անդադար հաջողություն է ապահովել ապրանքանիշին:

 

Կցանկանայի շնորհակալություն հայտնել նորաձեւության տան զարգացման գործում նրա ներդրման համար»,- Տիշիի հեռանալը մեկնաբանել է Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն:



© NEWS.am STYLE