Համացանցում հայտնվել են Chanel-ից բիկինիով Քիմ Քարդաշյանի լուսանկարները

11:04   3 փետրվարի, 2017

Քիմ Քարդաշյանն արդեն վերադարձել է Կոստա Ռիկայից եւ հիմա Նյու Յորքում իր գործերով է զբաղված: Փետրվարի 9-ին այստեղ մեկնարկելու է Նորաձեւության շաբաթը, որտեղ Քանյե Ուեսթը ներկայացնելու է իր նոր՝ Yeezy Season 5 հավաքածուն:

39-ամյա երաժիշտը նաեւ ցուցադրության վայր է ընտրել՝ Pier 59 Studios ոչ մեծ սրահը Մանհեթենում:

 

Իսկ մինչ այդ, համացանում Կոստա Ռիկայի արձակուրդից Քիմ Քարդաշյանի լուսանկարներ են հայտնվել:

Լուսանկարում Քիմը Chanel-ից սեւ բիկինիով է:

 

36-ամյա հայուհին քրոջ՝ Քորթնիի հետ

 

Իսկ ավելի ուշ Քիմը ստվերոտ անկյուն է գտել եւ գիրկն առել որդուն՝ Սեյնթին։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE