Գայթակղիչ զգեստներով Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները՝ Կոստա Ռիկայում ընթրիքի գնալիս

13:35   3 փետրվարի, 2017

Քիմ Քարդաշյանն արդեն հինգ օր է վերադարձել է Կոստա Ռիկայում անցկացրած արձակուրդից, բայց Կոստա Ռիկան, թերեւս, երկար կհիշի Քիմ Քարդաշյանին, իսկ հայուհին՝ իր անմոռանալի ընտանեկան հանգիստը:

Համացանցում արդեն հայտնվել են Սան Խոսեում արեւային լոգանք ընդունող Քիմի եւ Քորթնիի լուսանկարներ, իսկ հիմա էլ նոր լուսանկարներ են հրապարակվել:

Այս անգամ նույնպես Քիմն ու Քորթնին են, բայց այժմ քույրերը գայթակղիչ հագուստով ընթրիքի են գնում:

Ի դեպ, The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղն ամբողջ ընտանիքում Նյու Յորքում անցկացվող Նորաձեւության շաբաթի շրջանակում մասնակցելու է Քանյե Ուեսթի նոր հավաքածուի ցուցադրությանը:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE