Արամեի, կնոջ եւ Սիլվա Հակոբյանի լուսանկարները Համբուրգից

13:20   3 փետրվարի, 2017

Ճանաչված արտիստներ Արամեն եւ Սիլվա Հակոբյանը փետրվարի 2-ից մեկնել են եվրոպական շրջագայությունների։ Մինչեւ փետրվարի 19-ը երիտասարդ արտիստները կլինեն Գերմանիայում, Բելգիայում, Իսպանիայում, Հոլանդիայում եւ Ֆրանսիայում։

Фото опубликовано Silva Hakobyan (@silvahakobyanofficial)

Արամեին եւ Սիլվային է միացել նաեւ սիրված երգչի կինը՝ Աննա Թովմասյանը։ Արամեն եւ Աննան իրենց Instagram-ում նոր լուսանկարներ են հրապարակել հյուրախաղերի առաջին կանգառից՝ Գերմանիայից, որտեղ փետրվարի 3-ին կկայանա շրջագայության առաջին համերգը։ Սակայն մինչ այդ, Արամեն, Աննան եւ Սիլվան զբոսնել են Համբուրգում՝ վայելելով քաղաքի օդն ու տեսարժան վայրերը։

Фото опубликовано tovmasyananna

«Մենք տեղում ենք։ Համբուրգը մեզ դիմավորեց։ Վաղն առաջին համերգն է լինելու։ Անհամբեր սպասում ենք»,-թխվածքաբլիթներով ծիծաղաշարժ լուսանկարը մեկնաբանել է երգիչը։

Հիշեցնենք, որ Արամեն եւ Աննա վերջերս ներկայացրել էին իրենց նոր՝ «Իմն ես» զուգերգի տեսահոլովակը։ Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է։ Դիլիջանում նկարահանված հոլովակի ռեժիսորն է Արամեի մտերիմ ընկերը՝ Սյոմա Կոդաբաշյանը։



© NEWS.am STYLE