Դիմահարդարում՝ ոգեշնչված Անջելինա Ջոլիի եւ Մեգան Ֆոքսի կերպարներից (Տեսանյութ)

15:41   3 փետրվարի, 2017

Անջելինա Ջոլին եւ Մեգան Ֆոսքը Հոլիվուդի ամենագեղեցիկ, սեքսուալ եւ ցանկալի դերասանուհիներից են համարվում: Նրանց հաճախ նույնացնում են` երկուսն էլ ունեն արտահայտիչ եւ աչքի ընկնող դիմագծեր, գրեթե, նույն ոճով են դիմահարդարվում, իսկ մարմնին կրում են տարբեր նշանակություններ ունեցող դաջվածքներ:

Դիմահարդար Ջեսիկա Հարլոուն էլ որոշել է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Ջոլին եւ Ֆոսքը հայտնվեին մեկ մարմնում: Իր ներկայացրած տեսանյութում Ջեսիկան շպարվելիս օգտագործել է հմտություններ, որոնք հատուկ են թե Անջելինային, թե Մեգանին:

Ահա, թե ինչ կերպար է ստացվել երկու գեղեցկուհիների «միաձուլումից»:



© NEWS.am STYLE