Անջելինա Ջոլին՝ «Նախ նրանք հորս սպանեցին» ֆիլմի թրեյլերում

16:53   3 փետրվարի, 2017

Youtube-ի Fãs de Angelina Jolie ալիքում հրապարակվել է First They Killed My Father («Նախ նրանք հորս սպանեցին. Կամբոջայի դստեր հիշողությունները») ֆիլմի թրեյլերը. ժապավենը Անջելինա Ջոլին է նկարահանել:

Հոլովակում ֆիլմի աշխատանքների մասին պատմում են դերասանները, սցենարի հեղինակը, պրոդյուսերները եւ, իհարկե, ռեժիսոր Անջելինա Ջոլին:

Նկարահանումները սկսվել էին երկու տարի առաջ: Այն հիմնված է կամբոջացի գրող եւ իրավապաշտպան Լունգ Անգի ինքնակենսագրականի վրա: Ֆիլմը պատմում է 1970-ականներին Կարմիր կխմերների կուսակցության իշխանության օրոք տեղի ունեցած դաժան իրադարձությունների մասին: Այդ ժամանակ «զտումների» արդյունքում զոհվել է 7 մլն բնակչության ավելի քան 2 միլիոնը, այդ թվում՝ Լունգ Անգի հայրը, մայրը ու քույրերը:

Ֆիլմի պրեմիերան կայանալու է փետրվարի 18-ին, Կամբոջայում: Ավելի ուշ այն կհեռարձակվի Netflix ալիքով:



© NEWS.am STYLE