48-ամյա Քայլի Մինոուգը մեկնաբանել է 29-ամյա ընկերոջից բաժանվելու լուրը

17:05   3 փետրվարի, 2017

Այսօր հայտնի դարձավ, որ Քայլի Մինոուգը չեղարկել է բրիտանացի երիտասարդ դերասան Ջոշուա Սասի հետ նշանադրությունը: Ավստրալացի երգչուհին ու 29-ամյա Ջոշուան ծանոթացել են 2015 թվականի սեպտեմբերին՝ «Գալավանտ» երգիծական սերիալի նկարահանումների ժամանակ: Սասը սերիալում խաղում է գլխավոր դերում, իսկ Մինոուգը երկրորդ սեզոնի աստղային հյուրն է դարձել:

Քայլին ու Սասը միասին ապրում էին Լոնդոնում, սակայն երգչուհին տանից դուրս է արել նախկին ընտրյալին, քանի որ վերջինը մտերմացել է իսպանացի 34-ամյա դերասանուհի Մարթա Միլանսի հետ:

Երգչուհին երկար չի սպասել եւ Instagram-ում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ իր համար դժվարին այս ժամանակներում աջակցության համար:

«Շնորհակալ եմ իմ կյանքի այս շրջանում սիրո եւ աջակցության համար: Եվ շնորհակալություն սիրո եւ ըմբռնման համար հիմա, երբ ես եւ Ջոշը որոշեցինք յուրաքանչյուրս մեր ճանապարհով գնալ: Մենք միմյանց լավագույնն ենք մաղթում եւ առաջ ենք նայում»,- լուսանկարը մակագրել է Քայլին՝ «արեւը միշտ ծագում է» հեշթեգ ավելացնելով:



© NEWS.am STYLE