Բարեկազմ Քենդալ Ջենները՝ LOVE Magazine–ի ֆոտոշարքում

18:02   3 փետրվարի, 2017

Քենդալ Ջենները հայտնվել է LOVE Magazine–ի ֆոտոշարքում։ Անցյալ տարվա վերջին մոդելը նկարահանվել էր LOVE Magazine–ի սուրբծննդյան տեսահոլովակում մեդիտացիա անող աղջկա կերպարով։

Հիմա համացանցում հայտնվել է  մեկ լուսանկար, որը հրապարակել է հենց ամսագիրը, եւս մեկը ներկայացրել է Քենդալը սոցցանցերի էջերից մեկում։

Հիշեցնենք, որ երեկ Քիմ Քարդաշյանի 21-ամյա քույրը Instagram–ում լուսանկար էր հրապարակել, որում ներքնազգեստով պառկել էր հատակին, որի վրա գրված էր. «Տղաները խաբում են»։

Քենդալի կողքին բեյսբոլի մահակ էր։

Քենդալի հետեւորդները ենթադրում են, որ մոդելի եւ A$AP Rocky ռեփերի սիրավեպը մոտենում է ավարտին։

 

Աղբյուրը՝  Daily Mail

 



© NEWS.am STYLE