Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա Ֆրանսիայում կողոպտվելու գործով

11:08   4 փետրվարի, 2017

Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա Ֆրանսիայում կողոպուտի ենթարկվելու գործով։ TMZ-ի փոխանցմամբ, ֆրանսիացի դատավորները հատուկ դրա համար Նյու Յորք են ժամանել։

Պապարացիները կարողացել են նույնիսկ «որսալ» Քիմի թիկնապահներից մեկին, որը գնացել էր լանչ բերելու Քիմի ու դատավորների համար։ Նշենք, որ Ֆրանսիայի օրենքներով խաչաձեւ հարցաքննությունը, որի ընթացքում ականատեսին հարցեր կարող է տալ գործին մասնակցող յուրաքանչյուր կողմ, պարտադիր չէ։

Հիշեցնենք, որ Փարիզում Քիմից գողացել էին 9 մլն եվրո արժողությամբ թանկարժեք զարդեր, որոնց թվում՝ 3.5 մլն եվրո արժողությամբ ամուսնական մատանին, որը նրան նվիրել էր Քանյեն։

Հունվարին կալանավորված 10 կասկածյալների թվում է 60-ամյա Օմար Այդ Քեդաշը, որը հայտնի է «Ծեր Օմար» մականունով։ Վերջինը խոստովանել է, որ Քիմից գողացած գրեթե բոլոր թանկարժեք զարդերը վաճառել են Բրյուսելի եւ Անտվերպենի սեւ շուկաներում։

«Մենք ձուլել ենք, Բելգիա տարել եւ արագ իրացրել բոլոր զարդերը, մատանուց բացի։ Այն շատ ճանաչելի է, մենք վախենում ենք այն վաճառել։ Հիմա մատանին մեր ծանոթներից մեկի մոտ է»,– խոստովանել է հանցագործը՝ չպարզաբանելով, թե ում մոտ է մատանին։



© NEWS.am STYLE