Հղի Բեյոնսեն 1 միլիոն դոլար կստանա երկու համերգի համար

12:05   4 փետրվարի, 2017

Բեյոնսեի հղիության մասին նորությունը անկասկած այս շաբաթվա թիվ մեկ թեման է դարձել։ Ամբողջ աշխարհին հայտնի է, որ Ջեյ Զին ու երգչուհին երկվորյակի են սպասում։

Միաժամանակ TMZ–ը հայտնում է, որ Բեյոնսեն պետք է ապրիլին ելույթ ունենար Կոաչելա հեղինակավոր փառատոնում։ Սակայն եթե երգչուհին համարի, որ համերգները կարող են վնասել իր հղիությանը, կարող է հանգիստ պառկել անկողնում, ոչինչ չանել ու ստանալ իր միլիոնները։ Երգչուհին հատուկ այդ դեպքի համար ապահովագրություն ունի այն նույն գումարի չափով, որը նշված է փառատոնի կազմակերպիչների հետ պայմանագրում։

Ահա թե ինչ է նշանակում ամեն ինչ ճիշտ հաշվարկել, ողջո՛ւյն ապահովագրական ընկերություններին․․․



© NEWS.am STYLE