Իրինա Շեյքն ու Լարա Սթոունը` Love Magazine–ի ֆոտոշարքում

16:33   4 փետրվարի, 2017

Երեկ Քենդալ Ջենները հայտնվել էր LOVE Magazine–ի ֆոտոշարքում։ Առայժմ համացանցում հայտնվել է մեկ լուսանկար, որը հենց ամսագիրն է հրապարակել։

Բայց ավելի ուշ LOVE Magazine–ը ներկայացրել էր Լարա Սթոունի ու Իրինա Շեյքի լուսանկարները։

Դրանք արվել էին անցած ամռանը կամ աշնանը, համենայն դեպս մինչ Իրինայի հղիությունը։

Լուսանկարների հեղինակը Ալասդեր ՄաքԼելլանն է։

33-ամյա Լարան լուսանկարվել է Miu Miu-ից վերարկուով, որի տակից երեւում է մոդելի մերկ կուրծքը։ Իսկ 31-ամյա Իրինան Fendi-ից կաշվե հագուստով է։

Հիշեցնենք, որ Իրինա Շեյքը դարձել է իտալական Missoni ապրանքանիշի գովազդարշավի դեմքը։ 31-ամյա ռուս մոդելի ֆոտոշարքը Սարդինիայում է անցել, իսկ նկարահանումների ընթացքից որոշ կադրեր իր միկրոբլոգում հրապարակել է եւ ապրանքանիշը, եւ ինքը՝ Իրինան։ Ընտանիքը կենտրոնական տեղ է զբաղեցնում Missoni–ի ժառանգության մեջ․ հենց դա է 2017-ի գարուն-ամառ գովազդարշավի շեշտադրումը։

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE