Հոնկոնգցի սուպերմոդել Միա Քինգը զարդարել է Sports Illustrated Swimsuit's 2017 օրացույցը

17:06   4 փետրվարի, 2017

Sports Illustrated Swimsuit's 2017 օրացույցը շարունակում է ներկայացնել այս տարվա իր մոդելներին։

Երեկ 22-ամյա մոդել Վիտա Սիդորկինան՝ Խաբարովսկից, հայտնվել է այնպիսի աստղային մոդելների հետ նույն շարքում, ինչպիսիք են Victoria’s Secret–ի «հրեշտակ» Լաիս Ռիբեյրոն ու շվեդուհի մոդել Քելի Գեյլը՝ զարդարելով Sports Illustrated Swimsuit's 2017 օրացույցը։

Վիտա

Վիտա Սիդորկինան սկսել է մոդելային բիզնեսով զբաղվել 13 տարեկանում։ 2010-ին նա պայմանագիր է ստորագրել Cherie Models մոսկովյան մոդելային գործակալության հետ, 2013-ին տեղափոխվել է Նյու Յորք, իսկ 2015-ին դուրս է եկել պոդիում Victoria's Secret ցուցադրության ժամանակ։

Լաիս

Հիմա էլ ամսագրի էջերին ներկայացված հերթական գեղեցկուհին է դարձել հոնկոնգցի մոդել Միա Քինգը։

Աղջկա մայրը կորեուհի է, իսկ հայրը՝ բրիտանուհի։

Գեղեցկուհու հոբբին է թաիլանդական բռնցքամարտը։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE