Բարձրակրունկներով ու ցանցավոր զուգագուլպաներով Մըրայա Քերին՝ մարզասրահում

13:25   4 փետրվարի, 2017

Այս շաբաթ Մըրայա Քերին Mariah's World վավերագրական ֆիլմի վերջին դրվագում պատմել է իր սիրեկանների մասին։

Ութերորդ սերիայում 46-ամյա երգչուհին խոսում էր ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փեքերից բաժանվելու ու նոր բոյֆրենդ Բրայան Տանակեի մասին, որը երգչուհու սիրեկանը դառնալուց հետո նշանակվել  է նաեւ Քերիի համերգային թիմի կրեատիվ տնօրեն։

Հեռուստաշոուի եզրափակիչ դրվագում մենեջեր Ստելան հանդիսատեսին պատմել է, որ միլիարդատեր Ջեյմս Փեքերի հետ հարսանիքի նախապատրաստումը ցույց էր տվել, որ Քերիի ու փեսացուի միջեւ շատ տարաձայնություններ կան։

Իսկ հիմա Instagram–ում երգչուհին երկրպագուներին ցուցադրել է կադրեր իր պարապմունքներից, թե ինչպես է բարձրակրունկներով ու ցանցավոր զուգագուլպայով մարզվում։

Այդ տեսքով աստղը մարզվում էր ծանրաքարերով ու նվաճում շվեդական պատը։

A video posted by Mariah Carey (@mariahcarey) on



© NEWS.am STYLE