Անի Երանյանը նշում է ծննդյան 26-ամյակը. «Ֆուլ Հաուս»-ի աստղի TOP 10 ամենագեղեցիկ կերպարները (ֆոտո)

13:06   4 փետրվարի, 2017

Հայկական հեռուստաեթերի մեր օրերի ամենապահանջված եւ հայտնի դերասանուհիներից մեկը՝ հմայիչ Անի Երանյանն, այսօր նշում է ծննդյան տարեդարձը: «Ֆուլ Հաուս»-ի աստղը դարձավ 26 տարեկան:

Միգուցե, շատերը չհիշեն, բայց Անին կարիերայի սկզբում ներկայանում էր որպես երգչուհի: Նա, նույնիսկ, տեսահոլովակ է թողարկել «Ես քեզ սիրում եմ» երգի հիման վրա:

Այնուհետեւ Անին որպես դերասանուհի բացահայտում դարձավ «Աննա» հեռուստասերիալի շնորհիվ: Դրան հաջորդեցին դերերը «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալում, «Պահանջվում է միլիոնատեր» եւ «Խաղ իմ կանոններով» ֆիլմերւմ:

Այսօր էլ արդեն «Ֆուլ Հաուս»-ում Տաթեւին մարմնավորող Անին անընդհատ հայտնվում է հանրության քննարկումների կիզակետում: Քննարկում են թե նրա անձնականը, թե ինքնատիպ արտաքինը:

Անի Երանյանի յուրահատուկ արտաքինին այսօր անդրադառնում ենք նաեւ մենք:

Շնորհավորում ենք Անիի տարեդարձն ու ձեզ ենք ներկայացնում դերասանուհու TOP 10 ամենավառ կերպարները:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անի Երանյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE