Աշխարհի ամենածեր հարսնացուն. 106-ամյա տատիկը ամուսնացել է 66-ամյա ընտրյալի հետ

13:35   5 փետրվարի, 2017

Հակառակ բժիշկների խորհուրդներին՝ Բրազիլիայից 106-ամյա Վալդեմիրա Ռոդրիգեսը ամուսնացել է 66-ամյա Ափարեսիդո Դիասի հետ՝ դառնալով աշխարհի ամենածեր հարսնացուն։

Զույգի հավաստմամբ՝ իրենք հանդիպել են Բրազիլիայում գտնվող ծերանոցներից մեկում եւ սիրահարվել առաջին իսկ հայացքից։

«Ես սիրահարվել եմ նրան։ Եթե նա մահանա, ես նույնպես կմահանամ»,- ասում է թոշակառու տատիկը։

Սիրահարների նշանադրությունը տեղի է ունեցել ծերանոցում։ 106-ամյա Վալդեմիրան հագել է  հարսանեկան զգեստ եւ անգամ չի մոռացել շպարվելու մասին։ Հարսնացուն արարողության վայր է ժամանել իր զարդարված հենակի օգնությամբ։

Ռոմանտիկ տարեցները մինչ ամուսնության արարողությունը հասցրել են միմյանց ողջունել կրքոտ համբույրով։ Սիրահարները փոխանակվել են ամուսնական մատանիներով։

Աղբյուրը` Daily Mail



© NEWS.am STYLE