Ազդեցիկ ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին. ամերիկյան հայտնի ֆուտբոլիստը՝ «Խոստում»-ի մասին

15:06   4 փետրվարի, 2017

2017-ը նշանակալի տարի կլինի հայ կինոմանների համար, որոնք անհամբերությամբ սպասում են Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրեմիերային։  Ֆիլմի պրոդյուսերներից Էրիկ Էսրաիլյանը արդեն տեղեկացրել է, որ Թերի Ջորջի նոր աշխատանքը գնահատելու հնարավորություն կընձեռվի 2017-ի ապրիլի 21-ից։ Սակայն մինչ պրեմիերան ֆիլմը հասցրել է գրավել հանրության ուշադրությունը։

Կինոնկարի մասին Twitter-ում գրառում է կատարել անգլիական «Ուոթֆորդ» ակումբի նախկին ֆուտբոլիստ, «Վանկուվեր Ուայթքեփս» թիմի նախկին ավագ Ջեյ ԴեՄերիթը․

«Ազդեցիկ ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, որը ներկայացնում է իմ ընկեր Էրիկ Էսրաիլյանը»,- գրել է ԴեՄերիթը՝ հրապարակելով ֆիլմի թրեյլերը։

Նշենք նաեւ, այժմ ֆիլմի ստեղծագործական խումբը աշխատում է հանրահայտ երաժիշտ, կիթառահար, Soundgarden ամերիկյան ռոք խմբի հիմնադիր Քրիս Քորնելի հետ, որը ձայնագրում է համանուն «Խոստում» երգը։



© NEWS.am STYLE