Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջեները՝ Քանյե Ուեսթի եւ Tyga-ի համատեղ տեսահոլովակի հերոսուհիներ

11:11   5 փետրվարի, 2017

Քանյե Ուեսթի հաջորդ տեսահոլովակը ընտանեկան եւ իսկական հիթ է լինելու: USWeekly-ի փոխանցմամբ՝ 39-ամյա կատարողն իր նոր «Feel Me» ստեղծագործությունը ձայնագրել է ընտանիքի անդամներից Քայլի Ջեների բեյֆրենդ Tyga-ի հետ, իսկ տեսահոլովակում հայտնվելու են ռեփերների գեղեցկուհի ընտրյալները՝ Քիմ Քարդաշյանն ու Քայլին:

Աղբյուրը հաղորդում է, որ տեսահոլովակի իր հատվածը Քիմն արդեն նկարահանել է Նյու Յորքում, ուր աշխարհահռչակ հեռուստաաստղը երեխաների հետ եկել էր Կոստա Ռիկայում հանգստից հետո:

Տեսահոլովակի նկարահանումները դեռ շարունակվում են:

Դե ինչ, մինչ հնարավորություն կունենանք գնահատել ընտանիքի նոր, համատեղ աշխատանքը, հիշեցնենք, որ Քիմն ու Քայլին առաջին անգամ չեն նկարահանվում իրենց սիրեցյալների երաժշտական հոլովակներում:

Դեռեւս 2013-ին 36-ամյա հայուհին կիսամերկ հայտնվել էր Քանյեի «Bound 2» տեսահոլովակում, իսկ 19-ամյա Քայլին 2015-ին զարդարել էր Tyga-ի «Stimulated» հոլովակը:

 



© NEWS.am STYLE