12:21 6 փետրվարի, 201752-ամյա Մոնիկա Բելուչին մասնակցել է իտալական GQ-ի ֆոտոսեսիային: Հայտնի դերասանուհուն լուսանկարել է Թերի Ռիչարդսոնը:
Մոնիկան նկարահանումների մասին երկրպագուներին հայտնել է իր Instagram-ում:

Դերասանուհին լուսանկարներում կեցվածք է ընդունել Gucci-ից սեւ կիսաթափանցիկ զգեստով եւ Alberta Аerretti-ից շապիկով:
Վերջերս տված հարցազրույցներից մեկում Մոնիկան նշել էր, թե ինչպես է վերաբերվում ծերանալուն.

«Երբ երիտասարդ ենք, բոլորս էլ հիասքանչ ենք, թարմ, կարիք չունենք գեղեցիկ լինելու համար որեւէ բան անել: Երբ մեծանում ենք, սկսում ենք նաեւ ներսում փոխվել, եւ դա մեզ յուրովի հիասքանչ է դարձնում: Մենք սկսում ենք հասկանալ, որ երջանկությունն ու ներդաշնակությունը ներսից են գալիս, եւ դրանք արտաքինից շատ ավելի կարեւոր են: Հնարավոր է՝ նախկին էներգիան արդեն չունենք, բայց մեզ ավելի ավարտուն ենք զգում»,- պատմել է դերասանուհին:
