Լեդի Գագայի խելահեղ ներկայացումն ամերիկյան Սուպերբոլի եզրափակիչին

11:06   6 փետրվարի, 2017

Լեդի Գագայից բացի ուրիշ ո՞վ կարող է այսքան տպավորիչ շոու կազմակերպել:

Ամերիկյան ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչի՝ Սուպերբոլի ընդմիջման ժամանակ ելույթ է ունեցել Լեդի Գագան, որը «America The Beautiful»-ը կատարել է մարզադաշտի տանիքին:

Սա հիացրել է միլիոնավոր մարդկանց, որոնք հետեւել են Հյուսթոնում անցկացվող Atlanta Falcons-New England Patriots հանդիպմանը: Երեք հարյուր դրոններ Գագայի հետեւում միավորվել են՝ ազգային դրոշի գույները կազմելով:

Видео опубликовано Patrick Ryan (@thepatrickryan)

Այնուհետեւ Գագան իջել է «երկնքից»:

Եվ իր Let's Dance, Poker Face եւ to Born This Way հիթերից պոպուրի կատարել:

Թրամփի հայտնի հակառակորդներից Լեդի Գագան ոչ մի բառ չի ասել քաղաքականության մասին, ինչպես եւ խոստացել էր խաղի մեկնարկից առաջ:

 

Աղբուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ AP-ի, Getty-ի, Fox-ի, Splash-ի, WireImage-ի, Reuters-ի, EPA-ի



© NEWS.am STYLE